«Բորիսովկա» ՍՊԸ-ի հիմնադիրն և սեփականատերն է Մյասնիկ Գրիգորյան

«Բորիսովկա» ՍՊԸ կազմակերպության հիմնադիր տնօրեն Մյասնիկ Գրիգորյան։
Մյասնիկ Գրիգորյանը ծնվել է 1964թ մարտի 16-ին Սիսիան շրջանի Բորիսովկա գյուղում։ 1981թ-ին ավարտել է Սիսիան քաղաքի համար 1 միջն․ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ։ 1985թ-ին զորակոչվել է զինվորական ծառայության Սովետական բանակ։ 1987թ-ին ընդունվել է ԵՊՀ-ի Քաղաքատեսության ամբիոնում, որպես ասպիրանտ։ 1988-2010 թթ․ դասախոսել է ԵՊՀ-ում։ 2006թ-ին իր ծննդավայրում (Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում) հիմնադրել է «Բորիսովկա» ՍՊԸ, որը զբաղվում է պանրի արտադրությամբ։ ՀՀ-ում «Բորիսովկա» ՍՊԸ առաջինն է արտադրել իտալական տեսակի մոցարելլա պանիրը։ Այժմ արտադրվում է տասից ավելի պանրատեսակներ և կաթնամթերք։ Մենք համագործակցում ենք տարածաշրջանի հինգ բնակավայրերի 120-ից ավելի գյուղացիական տնտեսությունների հետ։ Արտադրությունում ներ է դրված սննդի անվտանգության ՀԱՍՊ/ HACCP համակարգը,ինչպես նաև«Բորիսովկա» ՍՊԸ անցել է ԻՍՕ սերտեֆիկացում՝ 2019 և 2020թթ_ին
ISO22000:2005
ISO22000:2018

<<Բորիսովկա>> ՍՊԸ-ի գործարան

«Բորիսովկա» ՍՊԸ գործարանը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան տարածաշրջանի Ծղուկ գյուղում։ «Բորիսովկա» ՍՊԸ հիմնադրվել է 2006թ-ին: 2010թ-ին կառուցվել է նոր արտադրամաս, իսկ 2012թ-ին՝ նոր պահեստային տնտեսություն, որը հագեցված է գերմանական սարքավորումներով: 2013թ-ից ձեռնարկվել է ընկերության երկրորդ արտադրական ստորաբաժանման/կորպուսի/ կառուցումը և շինարարական աշխատանքները ավարտվել են 2017 թ-ի երկրորդ կեսին: Այն հնարավորություն է տալիս արտադրական ցիկլը համապատասխանեցնել ՀԱՍԱՊ/ HACCP համակարգի պահանջներին:
Ընկերությունը շուկայում իր դիրքը ապահովում է բարձրակարգ տեխնիկայի կիրառման, սանիտարահիգիենիկ պահանջների պահպանման, աշխատակիցների բարձր կարգապահության, ֆերմերների հետ ամենօրյա աշխատանքի ապահովման, հումքի որակի բարելավման, միջազգային մասնագետների հետ ուղղակի կապի շնորհիվ:

<<Բորիսովկա>> ՍՊԸ-ում կիրառվող սարքավորումներ

«Բորիսովկա» ՍՊԸ-ում կիրառվող սարքավորումները եվրոպական արտադրության են. պանրապատրաստիչները և պանրի ձևավորման սեղանները բուլղարական PIM ընկերության արտադրանք են, մոցարելլա պանրի պատրաստման սարք DIMA (Իտալիա), կաթի պաղեցման սառնարաններ` FRIGOMILK (Իտալիա),DELAVAL (Շվեդիա), փաթեթավորման սարք՝ HENKELMAN (Holland): 2014թ-ին ներկրվել է KROMEL ֆիրմայի արտադրության պաստերիզատոր ALFALAVAL: Փաթեթավորման և պիտակավորման ուղղությամբ ընկերությունը աշխատում է KRIOVAK և այլ առաջատար ֆիրմաների հետ, որոնց հայաստանյան ներկայացուցիչը CARD ընկերությունն է: Արդեն արդիականացվել է փաթեթավորման գործընթացը, որը համապատասխանում է ԵՏՄ-ի պահանջներին:
2017 թ․ ընկերությունը Սլովակիայից (Normit) ներկրել է կարագի համասեռիչ, Կարագապատրաստիչ Ante B.V. (Հոլանդիա) որոնք հնարավորություն են տալիս ընկերությանը արտադրել միջազգային ստանդարտներին համապատասխան կարագ։
2018թ-ին ներկրել է Կաթի զտիչ (Oner) ավտոմատ։
Յուրաքանչյուր տարի ավելանում է արտադրանքի տեսականին, կիրառվում են միջազգային փաթեթավորման նոր տեսակներ՝ եթե նախկինում առկա էին 3-4 տեսակ փաթեթավորված արտադրանք, այսօր դրանք 10-ից ավելի են: